Թուրքիայում ձերբակալվել է ՌԴ սոցիալական հիմնադրամից 2 միլիարդ ռուբլու հափշտակման կազմակերպիչը
Իրավունք
12:02 05/05/2025
Աշխարհ

Թուրքիայում ձերբակալվել է ՌԴ սոցիալական հիմնադրամից 2 միլիարդ ռուբլու հափշտակման կազմակերպիչը

Թուրքիայում ձերբակալվել է Ռուսաստանի սոցիալական հիմնադրամից 2 միլիարդ ռուբլու հափշտակության կազմակերպիչ Իսլամ Սեյնարոևը։ Այս մասին հայտնում է RTVI-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Սեյնարոևը նախկինում ղեկավարել է Ինգուշեթիայի Սոցիալական հիմնադրամի մասնաճյուղը։ Ռուսաստանի ՆԳՆ քննչական վարչությունը ենթադրում է, որ նախկին պաշտոնյան հիմնադրամից միլիարդավոր դոլարների գողությունների կազմակերպիչներից մեկն է։

Ինչպես հաղորդում է RTVI-ն, Սեյնարոևը բերման ենթարկվելիս դիմադրություն չի ցույց տվել։ Աղբյուրները նշում են, որ նախկին պաշտոնյան Թուրքիայում իրեն լիովին ապահով է զգացել։ Սեյնարոևը Ինգուշեթիայի ներքին գործերի նախկին փոխնախարարի հետ միասին սկսել է ելակի և բանանի մեծածախ առաքումները Թուրքիայում և միաժամանակ վարձակալության է տվել իր վիլլաները։

«Գազետա ռու»-ն գրում է, որ ներկա պահին ՌԴ քաղաքացուն պատրաստվում են արտահանձնման։

Նախորդ ամառ հաղորդվել է, որ Սեյնարոևի ենթադրյալ հանցակիցը՝ Ինգուշեթիայի ղեկավարի ավագ եղբայրը՝ Մախմուդ-Ալի Կալիմատովը, կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության գործով։ Ինքը՝ Ռուսաստանի մարզի ղեկավարը հաստատել է այս տեղեկությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder