Կինո է դառնալու. ՔՊ-ական պատգամավոր
Տնտեսություն
12:23 05/05/2025
Հայաստան

Կինո է դառնալու. ՔՊ-ական պատգամավոր

«Եթե կա տնտեսական մրցակցություն, սպառողն է շահողը, սպառողների իրավունքները պաշտպանված են, եթե չկա տնտեսական մրցակցություն, դրա առաջին տուժողը սպառողն է, սպառողների իրավունքները գրեթ անհնար է պաշտպանել»,- ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված փաթեթը։

Գ. Պապոյանը նշեց, որ եվրոպական օրենսդրության փլիսոփայությունը  հետևյալն է. «Եթե ուզում ես սպառողների իրավունքները  պաշտպանես, պետք է մի փողոցի վրա ունենաս 10 խանութ, եթե ունենաս աշխարհի ամենախիստ վարչարարությունը, բայց մեկ խանութ, ինչքն էլ վարչարարություն անես, սպառողների իրավունքները չեն պաշտպանվի»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն ասաց, որ շփվել է տնտեսվարողների հետ,  խնդիր կա՝ տնտեվարողին թույլ տալ հնարավորություն ունենա իր զեղջերն ավելի ճկուն կազմակերպել։

«Միավոր գնի մասով՝ միգուցե դա տեսանելիություն է  ապահովում հաճախորդին, բայց արդյո՞ք  չենք բարդացնում տնտեսվարողի կյանքը։ Եթե գրեց հատը՝ այսքան, բայց ինքը 10 հատով է վաճառով, սպառողը եկավ ու ասաց՝ 2 հատ ինձ տուր... Մի հատ էլ այդտեղ ՝ կինո դառնալու , խնդիր դառնալու, որ երկու հատով չենք վաճառում, 10 հատով ենք վաճառում»,- ասաց պատգամավորը։

Մանրամասն տեսանյութում՝ քիչ անց։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder