ՊԵԿ-ը 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին՝ նախորդ տարվա համեմատ ապահովել է 14.5 %-ով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր
Իրավունք
17:55 05/05/2025
Հայաստան

ՊԵԿ-ը 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին՝ նախորդ տարվա համեմատ ապահովել է 14.5 %-ով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Այս տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 120 մլրդ դրամով կամ 14.5 %-ով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են՝  հարկային մարմնի մասով պետական բյուջե մուտքագրվել է 802.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 90.5 մլրդ դրամով կամ 12.7 %-ով:

Իսկ մաքսային մարմնի մասով պետական բյուջե մուտքագրվել է 146.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 29.5 մլրդ դրամով կամ 25.3 %-ով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder