Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ձվազատում. Ինչպե՞ս բարձրացնել հղիանալու հավանականությունը. Մասնագետի խորհուրդը
Ինչպե՞ս բարձրացնել հղիանալու հավանականությունը։ Այս հարցի վերաբերյալ մի քանի խորհուրդներ է հրապարակել մանկաբարձ-գինեկոլոգ, Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ծննդատան բուժական գծով փոխտնօրեն Արսեն Սարգսյանը.
«Կանանց մեծ մասի ձվազատումը կատարվում է յուրաքանչյուր ամիս։ Հազվադեպ, ձվազատվում է մեկից ավելի ձվաբջիջ (առաջին ձվաբջջի ձվազատումից հետո 24 ժամվա ընթացքում)։ Նույն այդ ընթացքում արգանդի լորձաթաղանթը սկսում է հաստանալ, իսկ պարանոցի լորձաթաղանթը՝ բարակել, որ տղամարդու սերմնահեղուկը կարողանա արգանդ ներթափանցել ավելի հեշտությամբ։ Ձվարանից ազատված ձվաբջիջը սկսում է ֆալոպյան փողով դանդաղ տեղաշարժվել ներքև
Եթե ձվաբջիջը չի բեղմնավորում, այն արգանդի լորձաթաղանթի հետ միասին արտահոսվում և հեռացվում է կնոջ օրգանիզմից դաշտանի միջոցով։ Ձվաբջիջը անչափ փոքր է և անզեն աչքով անտեսանելի։
Ինչպե՞ս բարձրացնել հղիանալու հավանականությունը
Ձվաբջիջը կարող է բեղմնավորվել ձվարանից ազատվելուց հետո 12-24 ժամվա ընթացքում։ Հղիանալու հնարավորությունը հասնում է իր բարձունքին, եթե չպաշտպանված սեռական հարաբերություն եք ունենում հենց ձվազատման օրը կամ դրան նախորդող կամ հաջորդող մեկ օրվա ընթացքում։
Փորձեք հղիանալու օրվա վրա շատ չկենտրոնանալ կամ չլարվել։ Կանոնավոր կերպով չպաշտպանված սեռական հարաբերությունը և ձեր արգանդին պարբերաբար ձեր զուգընկերոջ սերմնահեղուկով «մատակարարելը» հղիանալու լավագույն տարբերակն է։
Եթե ունեք խնդիր անպայման այցելեք մասնագետին և հետազոտվեք»։