Ֆրանսիայի «Ձայնը» հեռուստանախագծում հաղթել են Լևոն Ղոզյանն ու Il Cello խումբը
Մշակույթ
15:10 05/05/2025
Աշխարհ

Ֆրանսիայի «Ձայնը» հեռուստանախագծում հաղթել են Լևոն Ղոզյանն ու Il Cello խումբը

«Ձայնը» նախագծի ֆրանսիական տարբերակում հաղթող են ճանաչվել Լևոն Ղոզյանն ու Il Cello խումբը։ Այս մասին գրված է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան X-ի էջում։

«Հայկական ծագումով մարսելցի Լևոնը փայլեց իր բազմակողմանի տաղանդի շնորհիվ։ Նա TheVoice-ի բեմում բարձրացավ  Ֆրանս Գալլի «Évidemment» երգի կատարմամբ՝ դուդուկի՝ հայկական ավանդական գործիքի նվագակցությամբ, որն անմոռանալի տպավորություն թողեց հանդիսատեսի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ֆրանսիայի «Ձայնը» հեռուստանախագծում հաղթել են Լևոն Ղոզյանն ու Il Cello խումբը