Ֆրանցիսկոսի «պապամոբիլը» կուղևորվի Գազա
Աշխարհում
09:06 05/05/2025
Աշխարհ

Ֆրանցիսկոսի «պապամոբիլը» կուղևորվի Գազա

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից օգտագործված պիկապը կվերածվի շարժական բժշկական ստորաբաժանման և կուղարկվի Գազայի հատված։ Այս մասին գրում է Corriere della Sera-ն։

Թերթի տվյալներով՝ այս հարցի վերաբերյալ Հռոմի պապը դիմել է Երուսաղեմի «Caritas » կաթոլիկ բարեգործական կազմակերպությանը։ Կազմակերպության շվեդական մասնաճյուղը աշխատում է «պապամոբիլի» վերափոխման վրա։ Այն հագեցած կլինի թեստեր անցկացնելու և ախտորոշման սարքավորումներով, առաջին բուժօգնության պարագաներով և դեղորայք պահելու համար նախատեսված սառնարանով։ Սա հնարավորություն կտա օգնություն ցուցաբերել այն երեխաներին, ովքեր հիվանդանոցներ մուտք գործելու հնարավորություն չունեն։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, մեքենան կհասցվի Գազա, հենց որ բացվեն Իսրայելի կողմից փակված մարդասիրական միջանցքները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ֆրանցիսկոսի «պապամոբիլը» կուղևորվի Գազա