Երկիրը հայտնվելու է «բեսպրեդելի» ճահճում. Սուրենյանցի ահազանգը
Քաղաքական
13:11 05/05/2025
Հայաստան

Երկիրը հայտնվելու է «բեսպրեդելի» ճահճում. Սուրենյանցի ահազանգը

«Երկիրը հայտնվելու է «բեսպրեդելի» ճահճում: Չէ, փաստորեն ես ավելի լավատես էի, նույնիսկ՝ միամիտ լավատես, ով կարծում էր, որ էս երկրում գոնե ինչ-որ արժեքներ մնացել են»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով, Մասիվի ծեծի գործն ինդիկատոր էր, որը մի քանի կարևոր բաներ բացահայտեց. 

«Ծեծը Հայաստանում այլևս քաղաքական կատեգորիա է: Տիգրան Տեր- Մարգարյանին իր պաշտոնում պահելով՝ Փաշինյանը բոլորին, հատկապես՝ յուրայիններին ու «գրպանի» կուսակցություններին հասկացրեց, որ 2026-ին վերարտադրությունը գերնպատակ է, եթե նույնիսկ դրա գինը ծեծն եւ բռնությունը լինեն, 

- Հայաստանն օրենքի երկիր չէ, որովհետև իշխանության վերնախավը, դրա «վեցնոցները» օրենքից վեր են, իսկ ընդդիմադիրներ համար՝ օրենքը գործում է անհամաչափ խիստ, 

- Երևանը քաղաքապետ չունի. Ավինյանն սոսկ Փաշինյան- Սարգսյան համաձայնության պատանդն է, որի հեղինակությունը կարելի է «քացու տակ» տալ՝ ընդամենը մի շանտաժով, որի հետ գործող վարչապետը համերաշխ է, 

- հայկական արևմտականության կամ դրա տնազի սիմվոլը ծեծն ու շանտաժն են: Ավելորդ է ասել, որ հայրենիքի գողի գրպանում տեղավորված խուժանը որևէ աղերս չունի արևմտյան արժեհամակարգի հետ՝ բացի այն հետևողականորեն վարկաբեկելուց, 

- Փաշինյանը՝ նման վարքագծով հրահրում է քաղաքացիական բախումներ, որովհետև անպատժելիությունը ծնելու է նորը ու երկիրը հայտնվելու է «բեսպրեդելի» ճահճում»։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երկիրը հայտնվելու է «բեսպրեդելի» ճահճում. Սուրենյանցի ահազանգը