Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպես են սնվում կարդինալները մեկուսացման պայմաններում՝ մինչև Հռոմի պապին ընտրելը
Ավելի քան 750 տարի Հռոմի պապ ընտրելու համար հավաքվող կարդինալների ճաշացանկը կարգավորվում է խիստ կանոններով: Օրինակ, դարեր շարունակ արգելվում է քվեարկության պատրաստվող կարդինալներին տալ ռավիոլի, անձեռոցիկներ, եփած ամբողջական հավ։ Դրանք հնարավոր է ծառայեն որևէ կերպ ուղերձ փոխանցելու համար։
Այս կերպ, կոնկլավի «սննդային մշակույթն» ասոցացվում է կասկածների, ինտրիգների ու վերահսկողության հետ։
BBC-ն պատմում է, որ անցած շաբաթ Հռոմի փողոցենորվ քայլելիս հաճախ կարելի էր տեսնել ռեստորաններում սնվող կարդինալների։ Նրանք շտապում էին վայելել սիրելի ուտեստները, և զարմանալի չէ։
Մայիսի 7-ից 135 կարդինալներ կմեկուսացվեն Սիքստինյան կապելլայում մնացած աշխարհից: Մինչև գաղտնի քվեարկությունը չորոշի, թե ով է լինելու նոր Հռոմի պապը, նրանք կլինեն խիստ մեկուսացման պայմաններում։
Պապական ժողովները ավանդաբար հայտնի են իրենց գաղտնիությամբ։ Կարդինալները փակված են մնում մի սենյակում՝ առանց արտաքին աշխարհի հետ կապի։ Թույլատրվող միակ ազդանշանը ծուխն է. սպիտակը նշանակում է, որ պապն ընտրվել է, սևը՝ նշանակում է, որ անհրաժեշտ է երկրորդ քվեարկություն։
Թե ինչ է կատարվում ժողովի ներսում, անհայտ է, բայց մի բան հստակ է. կարդինալները պետք է սնվեն այդ օրերի կամ շաբաթների ընթացքում, որը պահանջվում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հաջորդ գերագույն հովվապետին ընտրելու համար։