Թմրանյութերի առկայության թեստավորումը սկսենք կառավարությունից էլ, պատգամավորներից էլ. Արծվիկ Մինասյան
Իրավունք
12:56 05/05/2025
Հայաստան

Թմրանյութերի առկայության թեստավորումը սկսենք կառավարությունից էլ, պատգամավորներից էլ. Արծվիկ Մինասյան

«Նախագծին ծանոթանալով տեսնում եմ, որ շատ քիչ տեղ է հատկացված կանխարգելմանը, կարծում եմ, որ այդ բլոկը պետք է ուժեղավի, ինչպես նաև կանխագելման խոչընդոտող անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը»,-ԱԺ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։

 Օրինագծով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել պատժամիջոցները թմրանյութի շրջանառության  և օգտագործման դեպքերի համար։

Արծվիկ մինասյանը նշեց, որ նախագծի պատժիչ հատվածն էլ է խրթին։

«Ես չտեսա խստացում, եթե շրջանառությունն իրականացվել է պաշտանատար անձի, կամ իշխանական լիազորությունների իրականացման շրջանակներում։ Արդյոք նպատակահարմար չէ, որպես ծանրացնող հանգամանք, կամ որակյալ հանցակազմ դարձնելու տեսանկյունից սա նույնպես դիտվի»,-զեկուցողին հարցրեց Մինասյանը և նշեց, որ այդ ցուցակում կարել է ընդգրկել հանրային իշխանության ներկայացուցիչների և նաև ընկերությունների տնօրեններին։

Հայկ Սարգսյանը պատասխանեց, թե պատիժների խստացումը իր հետ բերում է նաև կանխարգելման խնդիրների լուծումը։

«Կանխարգելման գործիք է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության համար պատճամիջողը 6 տարուց 8 տարվա ազատազրկման բարձրացնելը»,-արձագանքեց ՔՊ-ական պատգամավորը։

Սարգսյանը հայտնեց, որ քննարկվում է նաև ուժային կառույցներում, կառավարությունում և ԱԺ-ում կամավոր կամ պարտադիր թեստավորումներ անցկացնելու փաստերը։

ՔՊ-ական պատգամավորը նաև նշեց, որ երբ իրավական նորմով դիտարկվում է խիստ պատիժներ շահադիտական կամ խմբի կողմից կատարված դեպքերի համար, այն ենթադրում է նաև պաշտոնատար անձանց, բայց հնարավոր համարեց դիտարկել նաև վերջիններիս համար առանձին պատժամիջոց սահմանելու տարբերակը։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ առանձին կետ պետք է լինի պաշտոնատար անձանց համար։

«Հայաստան» խմբակցության քարտուղարը, հիշեցնելով որ Ագնեսա Խամոյանը առաջարկ էր ներկայացրել իրավապահ համակարգում պարտադիր թմրանյութերի թեստային համակարգ դնելու մասով՝ հավելեց.

«Առաջարկ կար, որ սկսենք կառավարությունից էլ, պատգամավորներից էլ, որպես հանրությանը մշակույթ փոխանցող առաջին կարևոր հաստատություններ»,-հայտարարեց Մինասյանը։

Նկատենք, որ առաջարկը քննարկելիս Մինասյանի կողքին նստած էր ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը, որի մեզի մեջ թմրանյութ էր հայտնաբերվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թմրանյութերի առկայության թեստավորումը սկսենք կառավարությունից էլ, պատգամավորներից էլ. Արծվիկ Մինասյան