Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Եթե կա տնտեսական մրցակցություն, սպառողն է շահողը, սպառողների իրավունքները պաշտպանված են, եթե չկա տնտեսական մրցակցություն, դրա առաջին տուժողը սպառողն է, սպառողների իրավունքները գրեթ անհնար է պաշտպանել»,- ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված փաթեթը։
Գ. Պապոյանը նշեց, որ եվրոպական օրենսդրության փլիսոփայությունը հետևյալն է. «Եթե ուզում ես սպառողների իրավունքները պաշտպանես, պետք է մի փողոցի վրա ունենաս 10 խանութ, եթե ունենաս աշխարհի ամենախիստ վարչարարությունը, բայց մեկ խանութ, ինչքն էլ վարչարարություն անես, սպառողների իրավունքները չեն պաշտպանվի»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն ասաց, որ շփվել է տնտեսվարողների հետ, խնդիր կա՝ տնտեվարողին թույլ տալ հնարավորություն ունենա իր զեղջերն ավելի ճկուն կազմակերպել։
«Միավոր գնի մասով՝ միգուցե դա տեսանելիություն է ապահովում հաճախորդին, բայց արդյո՞ք չենք բարդացնում տնտեսվարողի կյանքը։ Եթե գրեց հատը՝ այսքան, բայց ինքը 10 հատով է վաճառով, սպառողը եկավ ու ասաց՝ 2 հատ ինձ տուր... Մի հատ էլ այդտեղ ՝ կինո դառնալու , խնդիր դառնալու, որ երկու հատով չենք վաճառում, 10 հատով ենք վաճառում»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն տեսանյութում՝ քիչ անց։


