Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը նախաձեռնելո՞ւ են Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրեր առաջ գրել էինք, որ ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը և նրա կուսակից Հակոբ Ասլանյանը կնախաձեռնեն վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց:
Հիշեցնենք, որ ՔՊ-ից հեռացվելուց հետո նրանք նոր կուսակցություն են հիմնել՝ ՄԱՍԿ։ Մասնավորապես գրել էինք, որ «Հայաստան» դաշինքի հայտարարությունից հետո, որ պատրաստ են իրենց 28 պատգամավորի ստորագրությունը տալ՝ Փաշինյանի անվստահության գործընթացի մեկնարկի համար, ՄԱՍԿ-ում որոշել են առիթը բաց չթողնել։
Մենք Հովիկ Աղազարյանին երեկ հարցրինք՝ նախաձեռնելո՞ւ են Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց: Նա պատասխանեց, որ ուրբաթ օրը կուսակցության վարչության նիստ են անելու և քննարկելու են այդ հարցը, որից հետո կկարողանան դիրքորոշում հայտնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։