«Ժողովուրդ». ԱԺ-ում ԲԴԽ անդամ են ընտրելու. Ովքեր են թեկնածուները
Օրվա մամուլ
08:35 06/05/2025
Հայաստան

«Ժողովուրդ». ԱԺ-ում ԲԴԽ անդամ են ընտրելու. Ովքեր են թեկնածուները

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Այսօրվանից մեկնարկելու է ԱԺ հերթական քառօրյան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրենսդիրները Բարձրագույն դատական խորհրդի անդամ են ընտրելու: ԱԺ ՔՊ Խմբակցությունը որոշում է կայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղերում առաջադրել Աշոտ Հայրապետյանի, Արմենուհի Հարությունյանի և Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները:

Այսօր կներկայացվեն թեկնածուները, ու թերևս միայն ՔՊ-ականները կընտրեն ԲԴԽ խորհրդի անդամին: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ խմբակցությունում դեռևս չեն կողմնորոշվել, թե ում են ընտրելու: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ որոշել են լսել, հետո կրկին հավաքվել և որոշում կայացնել:

Նշենք, որ Արմենուհի Հարությունյանը արդարադատության նախկին փոխնախարարն է եղել, որը, Սրբուհի Գալյանի նախարար դառնալուց հետո, անմիջապես պաշտոնանկ արվեց: Նախարարը չէր ցանկացել Հարությունյանի հետ աշխատել: Անահիտ Աբրահամյանը նույնպես աշխատել է արդարադատության նախարարությունում: Ինչ վերաբերում է Աշոտ Հայրապետյանին, ապա նրա մասին շատ քիչ են տեղեկությունները, միայն հայտնի է, որ նա ակտիվ մասնակցել է ընդդիմադիրների բողոքի ակցիաներին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder