Ես շատ կցանկանայի, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ հաղթեր Չեմպիոնների լիգան․ Բայրամյան
Սպորտ
18:08 06/05/2025
Հայաստան

Ես շատ կցանկանայի, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ հաղթեր Չեմպիոնների լիգան․ Բայրամյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը նշել է, թե որ ակումբի հաղթանակը կցանկանար տեսնել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։

«Ես շատ կցանկանայի, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ հաղթեր Չեմպիոնների լիգան»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Բայրամյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ինտերի» մրցակիցը «Բարսելոնան» է։ Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։ Պատասխան հանդիպումը նախատեսված է այսօր՝ մայիսի 6-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder