Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը
Մշակույթ
13:38 06/05/2025
Հայաստան

Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը

Կապանի քաղաքապետարանը հրաժարվել  է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը՝ վճարովի հիմունքներով։ Այս մասին հրապարակված է Genetic Production-ի ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի կապանցիներ,

Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը՝ վճարովի հիմունքներով, որի համար եղել է նախնական պայմանավորվածություն քաղաքապետարանի աշխատակիցների հետ…

Ցավում ենք սիրելի Կապանցիներ ջան , և ցավում ենք նաև մեր երկրի համար , որ նման արժեքներ ունեցող մարդիկ կան …

Ցավով տեղեկացնում ենք, որ Կապանում ցուցադրություն չի լինելու»,- նշված է Genetic Production-ի ֆեյսբուքյան էջում:

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder