«Հրապարակ». Ի՞նչ է փոխանցել Կոպիրկինը Ալեն Սիմոնյանին, որ նա վերջերս մեղմացրած հակառուսական հռետորաբանությունը նորից կոշտացրել է
Օրվա մամուլ
08:27 06/05/2025
Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ է փոխանցել Կոպիրկինը Ալեն Սիմոնյանին, որ նա վերջերս մեղմացրած հակառուսական հռետորաբանությունը նորից կոշտացրել է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ալեն Սիմոնյանը երեկ ճեպազրույցում հերթական հակառուսական հայտարարությունն է արել, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում` «դրսից մեծ փողեր են ծախսվում... հյուսիսային հարևանի կողմից», որը պարբերաբար ակտիվանում է։ Մասնակիցների մեջ ոմն ռուս փորձագետներ են` հայկական ազգանուններով, որոնք փորձում են «փոխել իշխանությունը», հանրահավաքներ անել և այլն, քանի որ նրանց դուր չի գալիս ՀՀ ինքնիշխանությունը։ ԱԺ խոսնակն այս հայտարարություններն արել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպումից անմիջապես հետո։

Հետաքրքիր է՝ ի՞նչ է փոխանցել Կոպիրկինը Սիմոնյանին, որ նա վերջերս մեղմացրած հակառուսական հռետորաբանությունը նորից կոշտացրել է։ Հանդիպման մասին պաշտոնական աղքատիկ հաղորդագրություն է առկա․ «Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաև՝ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաներ: Անդրադարձել են նաև Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` ՀՀ կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder