Քիչ առաջ այրել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ավտոմեքենան
Քաղաքական
08:37 06/05/2025
Հայաստան

Քիչ առաջ այրել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ավտոմեքենան

Քիչ առաջ այրել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ավտոմեքենան, որը կայանված էր նրա տան բակում։ Այս մասին ահազանգում են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները։

Հրշեջներն ու ոստիկաններն արդեն ավարտել են իրենց աշխատանքը։

«Գևորգը միջանձնային հարաբերություններում կոնֆլիկտային չէ և չունի անձնական թշնամիներ։ Սա նրա հանրային կարգավիճակից բխող գործունեությանն ի պատասխան արված քայլ ենք գնահատում։ Առայժմ այսքանը»,-նշում են նրա թիմակիցները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder