Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քթներիցդ եմ բերելու, պատասխան եք տալու սրա համար. Գևորգ Ստեփանյանը՝ կնոջ մեքենան այրելու դեպքի մասին
«Պատուհանի ապակին ջարդել են, բենզինով լի վառվող շիշը նետել մեքենայի մեջ։ Երեխաներն ու տնեցիները վախեցել են։ Հինգ րոպե է տևել, ձայնից հետո իջան արդեն բոցեր էին»,-դեպքի մասին մանրամասներ պատմեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
Մեքենան ավագանու անդամի կնոջն է, որը հիմնականում օգտագործվում է երեխաներին դպրոց տանել-բերելու համար։ Այն կայանած է եղել տան հենց դիմաց։ Ավագանու անդամը նշեց, որ հինգ տարի է մեքենան նույն տեղումէ կայանում, որևէ անգամ միջադեպ չի եղել։
«Վերադարձել են 90-ական թվականները՝ մեքենա այրելու տարիները։ Քթներիցդ եմ բերելու, պատասխան եք տալու սրա համար»,-նշեց նա՝ ուղիղ եթերից դիմելով մեքենան այրողներին ու այն կազմակերպողներին։