Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախօրեին Շվեյցարիայի Բազել քաղաքում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Պարգի առաջին փորձը։
Պարգը ներկայացնում է «Survivor» երգը, որի հեղինակներն են Թոմաս ՋիՍոնը (Լորինի «Tattoo» և «Euphoria» Եվրատեսիլի հաղթող երգերի հեղինակը) և Բենջամին Ալասուն (Նեմոյի «The Code» Եվրատեսիլի հաղթող երգի հեղինակը)։
«Ես ունեմ երգ «Առաջ», մեսիջն է՝ քայլել առաջ, չնայել դժվարություններին։ Ինձ թվում է՝ այս երգը դրա երկրորդ մասին է։ Միտքն այն է, որ չպետք է որևէ դեպքում հանձնվել, պետք է պայքարել ու գնալ առաջ։ Բոլորս էլ ունենում ենք դժվարություններ, բայց չպետք է կորցնենք մեզ, լույսը»,- ասել էր երգիչը։
Նա ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ` մայիսի 15-ին՝ 5-րդ համարի ներքո։ «Եվրատեսիլ 2025»-ը տեղի է ունենալու մայիսի 13-ին, 15-ին ու 17-ին։

