Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ազգային ժողովի հերթական քառօրյայում ընտրելու են Բարձրագույն դատական խորհրդի անդամ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է երեք թեկնածու՝ Արմենուհի Հարությունյան, Անահիտ Աբրահամյան, Աշոտ Հայրապետյան։
ԱԺ-ում ՔՊ խմբացության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրեց Արմենուհի Հարությունյանի կենսագրությունն ու գործունեությունը։
Արմենուհի Հարությունյանն ասաց, որ 25 տարիները նվիրել է պետական համակարգում աշխատանքին, 22-ն աշխատել է արդարադատության ոլորտում։
«Կարևոր ձեռքբերում եմ համարում այն, որ Հայաստանում ներդրել եմ իրավական փոխօգնության ինստիտուտի համապարփակ կարգավորումները»,- նշեց նա։