Միայն առաջին հայացքից է թվում, որ կեղծ դատավարության թիրախում Բաքվում գտնվող հայերն են. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
09:45 06/05/2025
Հայաստան

Միայն առաջին հայացքից է թվում, որ կեղծ դատավարության թիրախում Բաքվում գտնվող հայերն են. Տիգրան Աբրահամյան

«Բաքվի «դատավարության» կադրերն եմ նայում: Միայն առաջին հայացքից է թվում, որ կեղծ դատավարության թիրախում Բաքվում գտնվող հայերն են»,-ահազանգումէ  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նշում է.

«Ադրբեջանն օգտագործում է կեղծարարության ողջ զինանոցն ազգային-ազատագրական պայքարն ու դրա առաջամարտիկներին միջազգային հանցագործ հռչակելու, հայ ժողովրդի նկատմամբ մեղադրանքների տարափ ուղղելու և մեր պատմական ձեռքբերումները ոչնչացնելու համար:

Վերջին նիստի ընթացքում ցուցադրվող կադրերում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի ղեկավարի կարգավիճակում Սերժ Սարգսյանի այցերն է ռազմաճակատի տարբեր ուղղություններում և նրան դիմավորող հրամանատարները` Մոնtե Մելքոնյանը, Դավիթ Իշխանյանը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միայն առաջին հայացքից է թվում, որ կեղծ դատավարության թիրախում Բաքվում գտնվող հայերն են. Տիգրան Աբրահամյան