Մեր քաղաքականության մեջ երբեք չի եղել, որ մենք  ՌԴ այցեր չենք ունենալու, հարաբերությունները չենք զարգացնելու. Փաշինյան
Քաղաքական
16:58 07/05/2025
Տարածաշրջան

Մեր քաղաքականության մեջ երբեք չի եղել, որ մենք ՌԴ այցեր չենք ունենալու, հարաբերությունները չենք զարգացնելու. Փաշինյան

«Նախ ուզում եմ հաստատել, որ ես մասնակցելու եմ  Մոսկվայի մայիսի 9-ի միջոցառմանը։ Ես ընդունել եմ ՌԴ նախագահի հրավերը մասնացելու միջոցառումներին»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ աաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին՝ թե արդյոք Մոսկվա այցը չի խանգարի Արևմուտքի երկրների հետ հարաբերություններին։

Նա նշեց, որ արտաքին քաղաքականության մեջ բալանսավորման մոտեցում են որդեգրել և դրա մեջ չի մտնում, որ որևէ ուղղությամբ հարաբերությունները կառուցվելու են այլ ուղղությունների հաշվին։

«Այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք  ՌԴ այցեր չենք ունենալու և նրա հետ հարաբերությունները չենք զարգացնելու և խորացնելու»,-հայտարարեց փաշինյանը՝ նշելով, որ իր համար այդքան էլ հասկանալի չեն այդ մեկնաբանությունները։

 Նա նշեց, որ այդ այցերը կարևոր են նաև երկկողմ հարցերը քննարկելու համար, նա ասաց որ խիտ գրաֆիկ է, չի կարող ասել, որ հստակ հարցերով քննարկում կլինի, բայց շփումներ կլինեն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder