«Դու»-ով չխոսա՛ս,  չափերիդ մեջ մնա՛, դո՛ւրս կշպրտեմ այս դահլիճից․ Ալեն Սիմոնյանը՝ պատգամավորին
Քաղաքական
20:26 07/05/2025
Հայաստան

«Դու»-ով չխոսա՛ս, չափերիդ մեջ մնա՛, դո՛ւրս կշպրտեմ այս դահլիճից․ Ալեն Սիմոնյանը՝ պատգամավորին

ԱԺ-ում  ջղաձգված Նիկոլ Փաշինյանին օգնության շտապելով ՝ Ալեն Սիմոնյանը նախ հորդորեղ նստել, այնուհետև դիմելով Քրիստինե Վարդանյանին ասաց․ « «Դու»-ով չխոսաս, «դու»-ով չխոսաս երկրի վարչապետի  հետ, չափերիդ մեջ մնա։ Դուրս կշպրտեմ այս դահլիճից։ Ասում եմ՝ «դու»-ով չխոսաս։ Ես մինչև իշխանություն ունենալն էլ եմ տենց խոսացել ու քո շեֆերի հետ եմ խոսացել»,- ինքնավստահ հայտարարեց Ալեն Սիմոնյանն ու հայտարարեց ընդմիջում։

Ազգային Ժողովում հարց ու պատասխանը ընթացքում իրավիճակը կրկին լարվեց այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարցրեց, թե ինչ հպարտանալու բան կա, որ մեդիաներում կոռուպցիոն բացահայտումներ են արվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder