«Ինտերը» հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ
Սպորտ
09:09 07/05/2025
Աշխարհ

«Ինտերը» հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթեց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնային» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Հիմնական ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 3:3:

21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ինտերի» հարձակվող Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրել թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։

54-րդ րոպեին «Բարսելոնայի» առաջին գոլը խփեց Էրիկ Գարսիան։ Իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն 60-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը:

88-րդ րոպեին «Բարսելոնայի» երրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։

Ավելացված երրորդ րոպեին հավասարությունը վերականգնեց միլանյան թիմի իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին։

Լրացուցիչ ժամանակում միլանյան հաղթական գոլը խփեց իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին՝ 4:3։

«Ինտերի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 79-րդ րոպեին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder