«Վեստ Արմենիան» ֆինանսական խնդիրների պատճառով չի շարունակելու ելույթները. Մարզական մեկնաբան
Սպորտ
16:13 07/05/2025
Հայաստան

«Վեստ Արմենիան» ֆինանսական խնդիրների պատճառով չի շարունակելու ելույթները. Մարզական մեկնաբան

««Վեստ Արմենիան» ամենայն հավանականությամբ ֆինանսական խնդիրների պատճառով չի շարունակելու ելույթները»,-այս մասին գրում է մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը՝ վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները։

Նրա փոխանցմամբ, ակումբը Հայաստանի ընթացիկ առաջնությունում դեռևս 4 խաղ ունի, սակայն այս պահի դրությամբ տվյալ խաղերը ևս չի անցկացնելու:

Panorama.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ֆուտբոլային ակումբից։ Սակայն ակումբի ֆեյսբուքյան էջում նշված հեռախոսահամարը տևական ժամանակ անհասանելի է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder