Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հակոբ Սիմիդյանին ասել՝ էդ Աբովյանի ստադիոնի շինարարությունը ո՞նց է եղել, որ քո ընկերոջ հարևանի ֆիրմանա, էդ ծավալով․ Մանուկյանը՝ Փաշինյանին
«Վա՛յ, առավոտյան նիստին գալուց հիշեցի, որ վերջերս Նիկոլ Փաշինյանին գիրք չեմ բերել։ Հետս վերցրեցի թուրք պատմաբանի « հայկական հարցը և Հայաստանի պատմությունը», հայերի պատմությունը, որտեղ գրքի 70 %-ը Դաշնակցության դեմ 1000 տեսակ մեղադրանքը։ Հատկապես վերջին շրջանում Ազգային ժողովում Դաշնակցության դեմ է շատ խոսում»,- ԱԺ հարցուպատասխանի ընթացքում իր խոսքն այսպես սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը գիրքն այուամենայնիվ չփոխանցեց Նիկոլ Փաշինյանին։
Շարունակելով խոսքը պատգամավորն ասաց, որ կառավարության գործունեության քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի միջոցով նրան փոխանցել են հսկայական թղթածրար։
«Լրագրողական հետաքննությունների ժողովածուն, որտեղ խոսվում էր այսօրվա կառավարության, այսօրվա իշխանության տարբեր անհատների, տարբեր գործիչների՝ նախարար, պատգամավոր գործունեության հետ կապված անմեղության կանխավարկածը հարգելով, ինչ-որ հետաքննություններ, փաստակա՞ն հետաքննության մասին։ Չգիտեմ, կարդացե՞լ է Նիկոլ Փաշինյանը, թե՞ որ։ Դա կարդալուց հետո, օրինակ, կարող էր Հակոբ Սիմիդյանին ասել՝ էդ Աբովյանի ստադիոնի շինարարությունը ո՞նց է եղել, որ քո ընկերոջ հարևանի ֆիրմանա, որ առաջին անգամ էդ մեծ ծավալով է»,- նշեց Մանուկյանը։
Նա նաև մեջբերեց ժողովրդական խոսքը՝ թղթով ամեն ինչ ճիշտ է։
«Մի անգամ Վլադիմիր Մովսիսյանին ասում են՝ էդ փողկապը ո՞վ է կաշառք տվել, ասում է՝ այդ տղա, ձերը նվե՞րը, իմը՝ կաշա՞ռք»,- հեգնելով մեջբերեց պատգամավորը ու հավելեց․ « Արայիկ Հարությունյանին հարցրեք ՝ ձեր աշխատակազմի ղեկավար, , ո՞նց եղավ, որ էս տղային տենց տարբեր պաշտոնների առաջադրեցին։ Վերջերս, ֆանատ եմ դարձել կառավարության նիստերը նայելու, որտեղ ամեն նիստի Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, որ մենք չենք կարողանում աշխատել, նախագծերը հետ ենք տալիս, ռեկորդ ենք խփում համաշխարհային, նույն դասարանն ենք մնում, հանձնարարություն տալիս ենք, չենք կատարում»։