Իոսեբ Գորգաձեի գործը կուղարկվի Ստրասբուրգի դատարան՝ մահվան հանգամանքներով
Իրավունք
12:44 07/05/2025

Իոսեբ Գորգաձեի գործը կուղարկվի Ստրասբուրգի դատարան՝ մահվան հանգամանքներով

Օրեր առաջ մահացած կալանավորի՝ Իոսեբ Գորգաձեի գործը կուղարկվի Ստրասբուրգի դատարան՝ հայտնում է «Ալիք.գե»-ն։

Ըստ հանգուցյալի ընտանիքի` իրենք կփորձեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ապացուցել, որ Իոսեբ Գորգաձեն մահացու ծեծի է ենթարկվել քրեակատարողական հիմնարկում։

TV Pirveli լրատվամիջոցին փաստաբան Մուխրան Ղուրծկաիան հայտնել է, որ իրավական պայքարը նախ կսկսվի Վրաստանի ներսում, իսկ հետո Արդարադատության նախարարությունը պետք է Ստրասբուրգում պաշտպանի իր դիրքերը։

Աղբյուրը հիշեցնում է. որ Իոսեբ Գորգաձեն «Վիվամեդ» կլինիկա է տեղափոխվել դեմքի շրջանում առնվազն 30 կոտրվածքով և ուղեղի այտուցով, մինչդեռ նախարարությունը պնդում է, որ ծանր վնասվածքները 46-ամյա տղամարդը ստացել է ոչ թե ծեծի, այլ ինսուլտի պատճառով շտապօգնության մեքենայից ընկնելու հետևանքով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder