«Վեր ընգի տեղդ, ներվերս չուտեք»․ Փաշինյանը կրկին ջղաձգվեց
Քաղաքական
20:04 07/05/2025
Հայաստան

«Վեր ընգի տեղդ, ներվերս չուտեք»․ Փաշինյանը կրկին ջղաձգվեց

Ազգային Ժողովում հարց ու պատասխանը ընթացքում իրավիճակը կրկին լարվեց այն բանից հետո, երն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարցրեց, թե ինչ հպարտանալու բան կա, որ մեդիաներում կոռուպցիոն բացահայտումներ են արվում։ «Հպարտանալու առիթ կլիներ, եթե իրավական հետևանք լիներ, ԱՆԻՖ-ով մի մեղադրյալ չկա։ եթե չկա, եկել ի՞նչ եք ասում։ Ինչ կոռուպցիայի հետից գնալ... ինչ բյուջե լցնել կոռուպցիոն նախկին սխեմաների համար։ Դուք էդ քաղաքական կամքը չունեք, ձեր թիմին պատասխանատվության ենթարկելու համար, դա ուղիղ ասեք։ 

Փաշինյանն էլ հայտարարեց, որ հպարտանալու բան կա, որ Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային ինդեքում 34-րդ տեղում է։ «Ինչ մնում է բացահայտմանը, դա սկսում է հրապարակայնությունից, բոլոր այն դեպքերում, երբ քերական պատասխանատվության ենթակա մարդ կա, քրեական պատասխանատվության մարդը ենթարկվում է։ 

ՀՀ-ում մամուլի չի դատական իշխանություն, եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվենք ձեզ կախաղան էինք հանել ու Հայաստանից արտաքսել էինք։ Բա ձեր մասին ի՞նչ են գրում, գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք, ինչ գործ ունեք, դուք էս դահլիճում նստած։ Եթե մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ՝ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»։ 

Ապա նա դիմեց իրեն ընդհատած Սեյրան Օհանյանին ՝ նշելով, «Առաջինը դու պիտի գնաս, ու կգնաս, հերիք ա։ Մամուլը ձեր մասին ի՞նչ ա  գրում, որ գործակալ եք, 5-րդ անիվ եք, նստեք տեղնեդ ձեններդ կտրեք, նորվերս էլ չուտեք։ 
Այնուհետև սկսեց սպառնալ Սեյրան Օհանյանին. «Վեր ընգի տեղդ ներվերս չուտես»։ 
Այս հայտարարությունից հետո լեզվակռիվ սկսեց դահլիճում։ Երկու խմբակցությունների ու կառավարության անդամները ոտքի կանգեցին ու շարունակեցին վիճել։ 

«Փաշինյանն էլ հայտարարեց, եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, ձեզ հրապարակում ոտքիներիցդ պիտի կախենք»։

Մանրամասնեը՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder