Արgախgի մարզիկները Հայաստան են վերադարձել մեդալներով
Սպորտ
09:42 07/05/2025
Հայաստան

Արgախgի մարզիկները Հայաստան են վերադարձել մեդալներով

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ապրիլի 30-ից մայիսի 4-ը անցկացվել է ավանդական ուշուի Եվրոպայի 8-րդ առաջնությունը: Մրցումներին մասնակցել են մայրցամաքի տասնյակ երկրների մարզիկներ, այդ թվում՝ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի կողմից ներկայացված Հայաստանի հավաքականը:

«Ապառաժը» գրում է, որ ավանդական Ուշուի ֆեդերացիայի 29 հոգանոց հավաքական թիմի կազմում առաջնությանը մասնակցել են արցախցի 4 մարզիկներ։ Նրանք Հայաստան են վերադարձել ոսկե և բրոնզե մեդալներով։

Արցախցի Սեւակ Մուսայելյանը 75 կգ, Արսեն Բաղրյանը 60 կգ և Կարոլինա Համբարձումյանը 48 կգ քաշայինների պայքարում զբաղեցրել են առաջին տեղը՝ դառնալով Եվրոպայի չեմպիոններ՝ նվաճելով ոսկե մեդալներ։

Արցախի ՀՄԸՄ անդամ Տիգրան Թովմասյանը դարձել է Եվրոպայի ուշու-սանդա 8-րդ առաջնության բրոնզե մեդալակիր։

Հայ մարզիկները տպավորիչ արդյունքների են հասել՝ ընդհանուր առմամբ նվաճելով 18 մեդալ: Ոսկե մեդալ են նվաճել 11 մարզիկներ, արծաթե՝ 3, բրոնզե՝ 4: Թիմը գլխավորել է ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը:

Մրցումների ընթացքում հայկական թիմին այցելել է Կրետե կղզու Հայ Առաքելական եկեղեցու քահանան:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder