Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պատգամավորն օրական ստանում է 22 000 դրամ, պարեկը՝11000, իսկ մարտական հերթապահություն իրականացնողը՝1700 դրամ. Գեղամ Մանուկյան
«Սերժանտը պատկերացվում է որպես ծնող զինված ուժերում, և պետք է նրան վերաբերմունք լինի, որովհետև ինքը զինվորների տեր ու տիրականն է դառնում»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Պատգամավորի խոսքով՝ սերժանտին ասում են, թե նա աշխատավարձէ ստանում, բայց նաև պետք է ատեստացիա հանձնի, վեց ամսվա կրթական փուլից հետո մի անգամ էլ ստուգենք, թե նա իրոք կարող ՝ ավել գիտելիք ունենալ, նոր դրանից հետո աշխատավարձը բարձրացնեն։
Մանուկյանը չհամաձայնեց կառավարության հետ, թե ատեստացիայով բոլորի աշխատավարձերը բարձրացրել են։
«Ատեստացիայով այսօր զինված ուժերում աշխատավարձի բարձրացում ստանում են հիմնականում շտաբային բարձրաստիճան տարբեր հրամանատարական պաշտոններում զբաղեցնող զինվորականները»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և որպես օրինակ նշեց, որ մարտական հենակետում ծառայություն իրականացնող 2022 թվականի ռազմական գործողություններ իրականացրած, տասնյակ կյանքեր փրկած դիպուկահարը ատեստացիայից կտրվել է շարային պատրաստությունից։
«Իրականում ահավոր է աշխատավարձը, մեկ օրվա հմար պատգամավորներին հատկացվում է 22 հազար դրամ, արեկներն առանց ատեստացիայի, որովհետև համարվում է, որ արդեն հինգ ամիս սովորել են, ի՞նչ ատեստացիա պարեկին, ստանում են 371 000 դրամ, իսկ այս պահին անձրևին, ձյանը մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողը, գիտե՞ք ինչքան է ստանում... Մենք ստացել ենք 22 000 դրամ, պարեկը մոտավորապես ստացել է 11000 դրամ մի օրվա համար, մարտական հերթապահություն իրականացնողը ստացել է 1700 դրամ: Սա է իրականությունը»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ ՀՀ ԶՈւ-ի համար 1000-ից ավելի սերժանտ է պետք լինելու, որը առնվազն 10 զինվորի տեր ու տիրականն է լինելու, բայց նրա աշխատավարձն ընդամենը մոտավորապես 222 000 է լինելու։