«Ժողովուրդ». Մարտունիում խախտվել է հանրային միջոցների թափանցիկ օգտագործման պարտադիր պահանջը
Օրվա մամուլ
08:43 07/05/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Մարտունիում խախտվել է հանրային միջոցների թափանցիկ օգտագործման պարտադիր պահանջը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում իրականացված գնումների գործընթացը կասկածահարույց է։ Համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը 2024 թ. օգոստոսի 27-ին շուրջ 13 միլիոն 428 հազար դրամի գույք է ձեռք բերել համայնքի մշակույթի տների համար: Ինչու է տրոհված գնել, ինչպես է վերահսկվում այդ բյուջետային ծախսերը՝ անհասկանալի են մնում: Առավել ևս, որ Մարտունու համայնքապետարանը իր այս տարվա գնումների մասին տեղեկություններ չի տեղադրել պետական համապատասխան էլեկտրոնային հարթակներում, որոնք ապահովում են հանրային վերահսկողությունը։ Այս պայմաններում խախտվում է ամենաբարձր սկզբունքը՝ հանրային միջոցների թափանցիկ օգտագործման պարտադիր պահանջը։

Հովհաննես Հովեյանը՝ նախկինում Վարդենիկ համայնքի երկարամյա ղեկավարը (2005-2021), այժմ Մարտունու համայնքի ղեկավարն է 2021-ի դեկտեմբերի 23-ից։

Այն փաստը, որ նման ծախսերը չեն արտացոլվում հանրային տվյալների բազաներում, ակամայից առաջացնում է հարցեր՝ արդյոք գործ ունենք ուղղակի ընթացակարգային բացթողման հետ, թե մտածված մութ գործարքների։

Համայնքային ղեկավարները պարտավոր են առաջնորդվել բաց կառավարման և հաշվետվողականության սկզբունքներով։ Իսկ երբ դրանց փոխարեն ունենք «լռությամբ պատված» ծախսեր, ապա պարտականությունն արդեն դառնում է լրատվամիջոցներինը՝ բացահայտել, բարձրաձայնել ու պահանջել պատասխանատվություն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Մարտունիում խախտվել է հանրային միջոցների թափանցիկ օգտագործման պարտադիր պահանջը