Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հնդկական բանակի հարվածներից հետո Պակիստանը հայտնել է տասնյակ զոհերի մասին
Պակիստանի բանակը հայտնել է, որ Հնդկաստանի հարվածների հետևանքով զոհվել է 24 և վիրավորվել 46 մարդ։ «ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է GEO TV-ն։
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան հայտնել է, որ սկսել է «Sindoor» գործողությունը՝ ի պատասխան Պահալգամի հարձակման: Նյու Դելին պարզաբանել է, որ զինվորականները Պակիստանի տարածքում հարվածներ են հասցրել ահաբեկչական ենթակառուցվածքին։ Հարձակման է ենթարկվել 9 թիրախ, սակայն դրանցից ոչ մեկը չի պատկանել հարևան երկրի բանակին։
Ըստ Samaa հեռուստաընկերության՝ ստեղծված իրավիճակի պատճառով Իսլամաբադը 48 ժամով փակել է իր օդային տարածքը, ինչպես նաև պատասխան հրթիռային հարձակում է իրականացրել Հնդկաստանի թիրախների վրա։
Ինչպես հաղորդում է News 18 հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, Պակիստանում հնդկական ռազմական հարվածների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, 55-ը՝ վիրավորվել։ Նյու Դելին, իր հերթին, հայտնել է Իսլամաբադի պատասխան գործողություններից հետո առնվազն երեք բնակչի մահվան մասին:
Երկրների միջև վերահսկման գծի երկայնքով լարվածությունը սրվեց այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին ահաբեկիչները հարձակվեցին հնդկական Ջամու և Քաշմիր շրջանի Պահալգամ քաղաքի տուրիստական հանգստավայրի վրա: Մի քանի զինված անձինք կրակ էին բացել զբոսաշրջիկների վրա՝ սպանելով 25 հնդկացի և մեկ Նեպալի քաղաքացի: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» խմբավորումը, որը կապված է «Լաշքար-է-Թայբա» ահաբեկչական կազմակերպության հետ։ Նյու Դելին հայտարարեց, որ Իսլամաբադը կապ է ունեցել հարձակման հետ
Ի պատասխան Ջամուի և Քաշմիրի ահաբեկչության՝ Հնդկաստանը կոշտ միջոցներ ձեռնարկեց Պակիստանի դեմ, ներառյալ ռազմական կցորդների վտարումը, ավելի քան 60-ամյա Ինդուսի գետի ավազանի պայմանագրի կասեցումը և Աթթարի ցամաքային տարանցման կետի անհապաղ փակումը: