Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պոպուլիզմը Հայաստանում որոշակի արդյունքների հասավ, հետևանքը ՄԻԵԴ-ում հայաստանցի դատավորների դիմումներն են. Ալվինա Գյուլումյան
«Տարիներ առաջ, երբ ԵԽ-ում նախագահում էր Ֆրանսիան, ԵԽ անդամ երկրների բարձրագույն դատարանների ներկայացուցիչները հրավիրվել էին Փարիզ և հանդիպում ունեցան նախագահ Մակրոնի հետ։ Նա ասաց՝ այսօրվա Եվրոպայում պոպուլիստ քաղաքական ուժերը փորձում են հարվածի տակ են դնել դատական իշխանությանը, որը իհարկե, մենք թույլ չենք տա։ Բայց այդ պոպուլիզմը Հայաստանում որոշակի արդյունքների հասավ»,- Երևանում անցկացվող Դատավորների եվրոպական միության (EAJ) ամենամյա համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց Հայաստանի ՍԴ նախկին դատավոր, ՄԻԵԴ նախկին դատավոր, ՀՀ դատավորների միության նախագահի առաջին տեղակալ Ալվինա Գյուլումյանը։
Նրա խոսքով, այսօր դրա հետևանքով Հայաստանը ՄԻԵԴ-ում ունի հայցեր դատավորների պաշտոնավարման հետ կապված։
«Ունենք արդեն արդյունք գրանցած, երբ դատավորի դիմումը ՄԻԵԴ-ը հիմնազուրկ չհամարեց ու խախտում արձանագրեց»,-ասաց Գյուլումյանը։
Միության փոխնախագահը համոզմունք հայտնեց, որ համաժողովը կարող է ունենալ որոշակի դրական արդյունք ոչ միայն ազգային միությունների կայացման, արդյունավետության բարձրացման, այլև դատավորների անկախության իրական ապահովման, դատարանների նկատմամբ վստահության բարձրացման։
«Մեր երկում մենք այդ վստահության մակարդակի բարձրացման խնդիրն ունենք»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։