Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 8-ին, ժամը 07:26-ին ահազանգ է ստացվել, որ Կեչուտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Արփա գետի վտակում։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «GAZ» մակնիշի ավտոմեքենան։