ՈւՂԻՂ. Նոր Նորքի թաղապետարանում թաղապետի ու նրա թիամկիցների կողմից ծեծի ենթարկված Արթուր Չախոյանի ասուլիսը
Քաղաքական
10:58 08/05/2025
Հայաստան

ՈւՂԻՂ. Նոր Նորքի թաղապետարանում թաղապետի ու նրա թիամկիցների կողմից ծեծի ենթարկված Արթուր Չախոյանի ասուլիսը

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանի ու նրա թիմակիցների կողմից դաժան ծեծի ենթարկված հասարակական ակտիվ գործիչ, քաղաքապետարանի իրականացրած ծրագրերի նկատմամբ հետևողական կերպով հանրային վերահսկողություն իրականացնող Արթուր Չախոյանը քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ պատասխանում է լրագրողների հարցերին։

Ծեծի հետևանքով առաջացած առողջական խնդիրներով պայմանավորված՝ ապրիլի 30-ից նա չի կարողացել պատասխանել լրատվամիջոցների հարցերին, զանգերին։

«Քանի որ միջադեպը համացանցում շատ է  տարածվել, զրպարտություններ են տեղի ունեցել իմ նկատմամբ, մանիպուլացրել են, հրավիրել եմ այս ասուլիսը՝ պատասխանելու դրանց, հստակ փաստերով հիմնավորել, որ այդ ամենը սուտ է»,-ասաց Չախոյանը։

Նա հերքեց, որ մանկապարտեզի վատորակ շինաշխատանքների մասին տեսանյութում վիրավորել է թաղապետին։ Նա հեռախոսով միացրեց այս տեսանյութի ձայնագրությունը։

«Դուք լսեցիք հստակ, որ իմ կողմիղ որևէ մեկի, այդ թվում թաղապետի հասցեին որևէ վիրավորական խոսք, առհասարակ ոչ մի նշում թաղապետի հասցեին չի եղել»,-նշեց նա։

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե իրենք մանկապարտեզի աշխատանքները ներկայացրել են որպես ավարտված, որտեղ իբր երեխաներ են հաճախում, Չախոյանն ասաց՝ որդեգրել է մի սկզբունք, երեբք սուտ չի խոսում, ներկայացնում է այն իրականությունը, որը կա։

«Ես տեսանյութում նշում եմ, այս մանկապարտեզի աշխատանքներն ընդունված չէին, բայց արդեն պետք է հանձնված լինեին։ Իմ գործողություններում ոչ մի զրպարտանք, վիրավորական խոսք չկա, սակայն թաղապետը թույլ է տվել իրեն զանգել ինձ ու սպառնալ, վիրավորել»,-ասաց Չախոյանը։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈւՂԻՂ. Նոր Նորքի թաղապետարանում թաղապետի ու նրա թիամկիցների կողմից ծեծի ենթարկված Արթուր Չախոյանի ասուլիսը