Իմ սադրանքն ինչո՞ւմ է  կայանում, որ այս իշխանությունների թալա՞նն էի բացահայտում. Չախոյան
Քաղաքական
11:22 08/05/2025
Հայաստան

Իմ սադրանքն ինչո՞ւմ է կայանում, որ այս իշխանությունների թալա՞նն էի բացահայտում. Չախոյան

«Ինձ ասեք, իմ սադրանքն ինչո՞ւմ է  կայանում, որ այս իշխանությունների թալանն էի բացահայտում։ Տեսանյութով շատ հստակ ու պարզ երևում է, թե ինչպես եմ բարձրացել վերև միայնակ, դուռը հանգիստ բացել եմ, հանգիստ տոնով խոսացել եմ»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց հասարակական ակտիվ գործիչ, Նոր Նորք վարչական շրջանի ու նրա թիմակիցների կողմից ապրիլի 30-ին ծեծի ենթարկված Արթուր Չախոյանը՝ արձագանքելով այն մեղադրանքներին, թե ինքը սադրանքի է դիմել։

Նա նշեց, ի պատասխան իր հանգիստ տոնով խոսելուն, իր վրա խմբակային հարձակում է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ այդ միջադեպից հետո Արթուր Չախոյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով։ Դեպքից 9 օր անց հացաքննություն չի իրականացվել։

«Ես առայժմ ցուցմունք չեմ տվել, հարցաքննություն չի եղել»,-ասաց Չախոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իմ սադրանքն ինչո՞ւմ է կայանում, որ այս իշխանությունների թալա՞նն էի բացահայտում. Չախոյան