Այս հանգամանքը չի կարող հետևանքներ չունենալ Բաքվի բարբարոսական ռեժիմի համար. Վարդան Ոսկանյան
Քաղաքական
23:18 07/05/2025
Տարածաշրջան

Այս հանգամանքը չի կարող հետևանքներ չունենալ Բաքվի բարբարոսական ռեժիմի համար. Վարդան Ոսկանյան

Ըստ ՌԴ նախագահի օգնականի տարածած տեղեկատվության՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը չի մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է՝ վերջին մոտ կես տարվա ընթացքում տարբեր միջադեպերով կանոնավորապես վատթարացող ռուս-ադրբեջանական հարաբերությունների տրամաբանական շարունակությունն է, որի հանգուցալուծումն առայժմ տեսանելի չէ։

«Մոսկվա նախապես ծրագրված այցից հրաժարվելը, սակայն, ըստ էության, նաև անհարգալից վերաբերմունքի դրսևորում է ոչ միայն  Ռուսասատանի, այլ նաև անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, որը մայիսի 9-ի միջոցառումների գլխավոր հյուրընկալն է։

Այս հանգամանքը չի կարող հետևանքներ չունենալ Բաքվի բարբարոսական ռեժիմի համար, որը երևակայելով, թե Արցախի խնդիրն, իբր, վերջնականապես լուծված է, իսկ իր իշխանությունը՝ հարատև, օրըստօրե էլ ավելի հանդուգն ու լկտի է դառնում»,-գրել է իրանագետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս հանգամանքը չի կարող հետևանքներ չունենալ Բաքվի բարբարոսական ռեժիմի համար. Վարդան Ոսկանյան