«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ»-ին տուգանել են մոտ 5 մլն դրամով
Իրավունք
17:33 08/05/2025
Հայաստան

«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ»-ին տուգանել են մոտ 5 մլն դրամով

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք. Երևան, Կենտրոն թաղամաս, Մյասնիկյան 20/1):

Տեսչական մարմնից հայտնում են, որ ստուգման արդյունքում վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանիշն արձանագրել է թերլիցքավորում: Հայտնաբերված իրավախախտման համար  սահմանված է վարչական պատասխանատվության` 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder