Գյումրիի բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժնի վարիչը երկու ամսով կալանավորվել է
Իրավունք
19:37 08/05/2025

Գյումրիի բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժնի վարիչը երկու ամսով կալանավորվել է

Գյումրիի բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժնի վարիչ Արմեն Նասիբյանը կալանավորվել է։ Այս մասին panorama.am-ին տեղեկացրեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

 «Դիմել էինք դատարանը, որը  բավարարվել է քննիչի միջնորդությունը և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2 ամսյա կալանք»,- տեղեկացրեցին Հակակոռուպցիոն կոմիտեից

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է երեկ՝ մայիսի 7-ին, ապօրինի վարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված գործողության արդյունքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder