Քննարկվել է հայ ժողովրդի դերը նացիզմի և միջազգային հանցագործությունների դեմ պայքարում
Քաղաքական
19:25 08/05/2025
Հայաստան

Քննարկվել է հայ ժողովրդի դերը նացիզմի և միջազգային հանցագործությունների դեմ պայքարում

Մայիսի 7-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Նացիստական գաղափարախոսության սարսափներն ու Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը. վայրագություններից մինչև կանխարգելում» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր Մարդու իրավունքների և սոցիալական արդարության մագիստրոսական և Իրավագիտության մագիստրատրոսական ծրագրերի համագործակցությամբ:

Քննարկմանը մասնակցեցին համալսարանի դասախոսներ, տարբեր մասնագետներ` նացիզմի դեմ համաշխարհային պայքարը, խորհրդային բանակի կազմում Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի գործում հայ ժողովրդի ներդրումը և Նյուրնբերգյան դատավարութան նշանակություն վերլուծելու նպատակով: Միջոցառմանը մասնակցեցին նաև ուսանողներ Հայաստանի ամերիկյան համալսարանից, Հայ-ռուսական սլավոնական, Ֆրանսիական համալասարաններից:

Միջոցառման բանասխոսներ էին՝

Պրոֆեսոր, պատմագիտութկան դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը՝ ՀԱՀ Հումանիտար և հասարակագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ,

Պրոֆեսոր, իրավագիտության թեկնածու Արման Թաթոյանը` ՀԱՀ նույն ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի ղեկավար,

Պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը` Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ,

ՀԱՀ շրջանավարտ Գեղամ Ստեփանյանը՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան:

Միջոցառման ընթացքում քննարկվեց հայ ժողովրդի դերը նացիզմի և միջազգային հանցագործությունների դեմ պայքարում։ Բանախոսները՝ Վահրամ Տեր-Մաթևոսյանը, Արման Թաթոյանը, Արթուր Ղամբարյանը և Գեղամ Ստեփանյանը, իրենց ելույթներում անդրադարձան պատմական իրադարձությունների, միջազգային իրավունքի և արդիական քաղաքական իրադրությունների փոխկապակցությանը:

Միջոցառումն վարեց ՀԱՀ Իրավագիտության մագիստրոսական ծրագրի ղեկավար Ադելաիդա Բաղդասարյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder