Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պետությունը մինչև 10 հազար դրամ կֆինանսավորի սպանադանոցում մորթված յուրաքանչյուր կենդանու դիմաց
«Ավստրիայի փորձն ուսումնասիրելու արդյունքում որոշել ենք, որ պետությունը կսուբսիդավորի սպանդանոցի կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության մատուցման համար սպանդանոցի կողմից վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամը»,-կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ զեկուցելով սպանգանոցային մորթը խթանելու հերթական ծրագիրը։
Նա բացատրեց, որ եթե մորթը 8000 դրամ է, պետությունը կվճարի 8000 դրամ, եթե 11,000 դրամ է, ապա վճարելու են 10,000 հազարը, իսկ մնացած 1000-ը քաղաքացին է վճարում, իսկ բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած յուրաքանչյուր խոշոր եղջերավորի դեպքում՝ 15 հազար դրամ, քանի որ նման հիվանդ անասունների մորթն ունի առանձնահատկություններ:
Ներկայացնելով գործողությունների հերթականությունը՝ Պապոյանը նշեց,որ սպանդանոցի սեփականատերը դիմելու է իր համայնքին, եթե ունի էլեկտրոնային ստորագրություն, պատրաստի ձևը կա, լրացնում է այն, ստորագրում, ապա և՛ համայնքը, և՛ էկոնոմիկայի նախարարությունը ավտոմատ կերպով դնում են այդ ստորագրությունը: Եթե սպանդանոցի սեփականատերը չունի էլեկտրոնային ստորագրություն, պիտի տպի, լրացնի և ուղարկի էլեկտրոնային փոստով:
Ըստ նախարարի՝ համաձայնագրի կետով մորթից հետո ենթամթերքները պետք է վերադարձվեն բնակչին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ եթե մորթ է արվել սպանդանոցում, բայց հետո միստ հայտնվել է «Գազելի» կամ «Օպելի» թափքում, սպանդանոցի իմաստը կորչում է:
«Ցավոք, այսօր էկոնոմիկայի նախարարության կողմից զեկուցվող հարցի տեղեկանքի վերաբերյալ կա մի տվյալ, որը հուշում է, որ դեռ հեռու ենք նպատակից: Այդ տվյալն այն մասին է, որ տարեկան մորթի է ենթարկվում 220 հազար խոշոր եղջերավոր կենդանի, իսկ սպանդանոցային մորթի է ենթարկվում 22 հազարը, ընդամենը՝ 10 %-ը: Ամենաճիշտ կարճ ճանապարհն այն կլիներ, որ տեսչական գործառույթն ուժեղացնեինք»,- իր հերթին ասաց մյուս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։