Նոր Նորքի թաղապետի սադրանքի նպատակն էր ինձ թույլ չտալ, որ հանրային քննարկմանը մասնակցեմ. Արթուր Չախոյան
Քաղաքական
11:56 08/05/2025
Հայաստան

Նոր Նորքի թաղապետի սադրանքի նպատակն էր ինձ թույլ չտալ, որ հանրային քննարկմանը մասնակցեմ. Արթուր Չախոյան

Նոր Նորքի մանկապարտեզի անորակ աշխատանքներից մասին պատմող տեսանյութից հետո Նոր Նորքի՝ իրեն զանգահարելը, վիրավորելն ու սպառնալը հասարակական ակտիվ գործիչ Արթուր Չախոյանը սադրանք է որակում։ Նպատակը, ինչպես համոզված է նա, բարձրահարկ շենքի վերաբերյալ հանրային քննարկմանն իր մասնակցությունը թույլ չտալն է։

«Ես չեմ զանգել, իրենք են զանգել։ Իսկ ինչու եք բացառում, որ այդ սադրանքը դիտմամբ է արել, որ ես հանրային քննարկմանը չմասնակցեմ։ Ավելին ասեմ, այդ միջադեպի օրը հանրային քննարկման հրավերը նույնիսկ չեն բարեհաճել Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնական էջում հրապարակել, ակնհայտ է, որ ծածկադմփոց են արել»,-ասաց Չախոյանը՝ ավելացնելով, որ առաջին անգամ հանրային քննարկմանը քաղաքացիներին թույլ չեն տվել մասնակցել։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder