ՈՒՂԻՂ. Երևանում մեկնարկել է Դատավորների եվրոպական միության (EAJ) ամենամյա համաժողովը
Իրավունք
10:01 08/05/2025
Հայաստան

ՈՒՂԻՂ. Երևանում մեկնարկել է Դատավորների եվրոպական միության (EAJ) ամենամյա համաժողովը

Երևանում մեկնարկել է Դատավորների եվրոպական միության (EAJ) ամենամյա համաժողովը։ Միջոցառմանը մասնակցելու է ավելի քան 70 պատվիրակ 34 պետությունից։

Համաժողովի ընթացքում քննարկվելու են Եվրոպայում և տարածաշրջանում դատական իշխանության անկախությանը, արդարադատության տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաև միջազգային համագործակցությանը վերաբերող թեմաներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ դատավորների միության նախագահը, Դատավորների միջազգային միության (IAJ) և Դատավորների եվրոպական միության (EAJ) նախագահները, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder