Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աղոթք բարձրացրեցինք անմար կրակի առջև՝ զոհված մեր քաջարի զավակների և Բաքվում պահվող գերեվարված հայորդիների համար. Գարեգին Երկրորդ
Հաղթանակի ու խաղաղության օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին:
Լրագրողների հետ զրույցում Գարեգին Երկրորդն ասաց. «Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակի, Շուշիի ազատագրման, պաշտպանության բանակի հիմնադրման հիշատակության նվիրական այս օրը՝ Հաղթանակի և խաղաղության տոնին, մեր հոգևոր դասի հետ աղոթք բարձրացրեցինք անմար կրակի առջև՝ Հայրենական պատերազմում և արցախյան գոյամարտում զոհված մեր քաջարի զավակների և Բաքվում պահվող գերեվարված հայորդիների ու նրանց սիրելիների համար։
Աղոթք բարձրացրեցինք՝ հայցելով երկնավորից նաև, որ զորացնի մեր ժողովրդին՝ դիմագրավելու իր կյանքի բոլոր դժվարությունները, առկա բոլոր մարտահրավերները դիմակայի մեր քաջարի զավակների արիության ոգով, առ հայրենին սիրով կերտի, բարեշեն դարձնի հայրենի մեր երկիրրը։
Թող Աստծո սերը շնորհը միշտ ուղեկից լինի մեր ազգին այսօր և հավիտյան։
Այս առիթով մեր շնորհավորանքն ենք բերում մեր սիրելի ժողովրդին՝ նվիրական այս օրվա կապակցությամբ»։