Հրդեհ՝ «Ռիո Մոլ»-ում
Հասարակություն
16:47 09/05/2025
Հայաստան

Հրդեհ՝ «Ռիո Մոլ»-ում

Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ 

Փրկարար ծառայության հաղորդմամբ,ըստ նախնական տվյալների, այրվում է օդափոխման համակարգի հատվածի արտաքին երեսպատումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրդեհ՝ «Ռիո Մոլ»-ում