Այս դժվարին ժամանակներում ձեր ձայնն առավել կարևոր է, քան երբևէ․ Փաշինյանը՝ Հռոմի Պապ Լևոն XIV-ին
Քաղաքական
18:31 09/05/2025
Աշխարհ

Այս դժվարին ժամանակներում ձեր ձայնն առավել կարևոր է, քան երբևէ․ Փաշինյանը՝ Հռոմի Պապ Լևոն XIV-ին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին՝ ընտրվելու կապակցությամբ։

Փաշինյանն իր ուղերձը հրապարակել է  պաշտոնական «X»-ի էջում։

«Սրտանց շնորհավորում եմ Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին ընտրվելու կապակցությամբ։ Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ։ Մաղթում եմ ձեզ ուժ և իմաստություն ձեր սուրբ առաքելության մեջ»,– գրել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder