«Հրապարակ». Արդեն մի քանի օր է՝ վարչապետի թիկնազորը սանրում է Սյունիքի տարածքը. Փաշինյանը կրկին Սյունիք կմեկնի
Օրվա մամուլ
08:40 09/05/2025
Հայաստան

«Հրապարակ». Արդեն մի քանի օր է՝ վարչապետի թիկնազորը սանրում է Սյունիքի տարածքը. Փաշինյանը կրկին Սյունիք կմեկնի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մոսկվայից հետո՝ մայիսի 10-ին, Նիկոլ Փաշինյանը կրկին Սյունիք կմեկնի՝ մասնակցելու տիկնոջ կրթարշավին, հընթացս էլ իր գրաֆիկն է համապատասխանեցրել և մի քանի այցելություն կունենա, իսկ մայիսի 11-ին էլ կրթարշավի շրջանակներում կայցելի Քաջարան։

Մեզ ասացին, որ արդեն մի քանի օր է՝ վարչապետի թիկնազորը սանրում է տարածքը, անվտանգային միջոցառումներ են արվում, ի դեպ, ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանն էլ հոր՝ նկարիչ Հրանտ Դանիելյանի ցուցահանդեսի բացումն է նաև այդ օրը պլանավորել և հրավիրել Փաշինյանին. մեզ պատմեցին, որ երեկվանից Փաշինյանի արարողակարգից ու թիկնազորից ցուցասրահի տարածքն են զննում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder