Այս կապիտուլյանտների հանցավոր գործողությունների արդյունքում մենք եռատոնը նշում ենք գերեվարված Արցախով. Շարմազանով
Քաղաքական
13:43 09/05/2025
Հայաստան

Այս կապիտուլյանտների հանցավոր գործողությունների արդյունքում մենք եռատոնը նշում ենք գերեվարված Արցախով. Շարմազանով

«Հայ ժողովուրդն անուրանալի դեր է ունեցել ֆաշիզմի դեմ Մեծ Հայրենակաի պատերազմում»,-ասում է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որը կուսակիցների հետ մասնակցում է Անմահ գնդի երթին։

Նա ընդգում է՝ 80 տարի առաջ տարած հաղթանակը հայ ժողովրդին կյանքի, ապրելու, վերածննդի իրավունք տվեց, քանի որ ֆաշիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում Թուրքիան հարձակվելու էր՝ ավարտին հասցնելու Հայոց Ցեղասպանությունը, արդեն  գրավելու էր Սովետական Հայաստանը։

«Դա էր պատճառը, որ պատերազմի հենց առաջին օրերից հայերը նետվեցին պայքարի մեջ»,-ասաց Շարմազանովը՝ կարևորելով հայ մարշալների, հերոսների հաջող գործողությունները։

Նա ընդգծեց այս հաղթանակի հոգով դաստիարակված սերունդը 1992-ին ազատագրեցին Արցախը։

«Դժբախտաբար այսօր, այս կապիտուլյանտների հանցավոր գործողությունների արդյունքում մենք եռատոնը նշում ենք գերեվարված Արցախով։ Բայց այս շքերը ևս մեկ անգամ վկայում է, որ հայ ժողովուրդը հաղթանկի, ոչ թե ծնկի եկող ժողովուրդ է, և որ դեռ հաղթանակներ լինելու են»,-ասաց Շարմազանով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder