«Հրապարակ». Ադրբեջանական կրակոցների հետևանքով Խնածախում ընտանի կենդանիներ են սատկում
Օրվա մամուլ
08:39 09/05/2025
Հայաստան

«Հրապարակ». Ադրբեջանական կրակոցների հետևանքով Խնածախում ընտանի կենդանիներ են սատկում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած պաշտպանական գերատեսչությունը վերջին օրերին լռում էր և միայն երեկ տեղեկացրեց,որ մայիսի 7-ին Խնածախում տան տանիք է վնասվել ադրբեջանական կրակոցներից, սակայն Խնածախից շարունակում են ահազանգել, որ կրակոցները շարունակվում են, ավելին՝ դրանք առավել թիրախային են դարձել, քաղաքացիական օբյեկտներին են հարվածում։

Օրերս խնածախցիներից մեկի բակում կրակոցների հետևանքով ոչխար էր սատկել, իսկ նախօրեին ադրբեջանական կրակահերթից վնասվել էր գյուղի բնակիչներից մեկի տան դարպասը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder