Հռոմի Պապի գահակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 18-ին
Աշխարհում
16:18 09/05/2025
Աշխարհ

Հռոմի Պապի գահակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 18-ին

Հռոմի Պապ Լևոն 14-րդի գահակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 18-ին։ Այս մասին հայտնում են Սուրբ Աթոռից։ Համաձայն հրապարակված ժամանակացույցի, Լևոն XIV-ը պաշտոնապես պապական գահին կբարձրանա ՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հանդիսավոր պատարագով։

Հռոմի պապերի գահակալության արարողությանն ավանդաբար մասնակցում են աշխարհի տարբեր ծայրերից ժամանած պատվավոր հյուրերի պատվիրակություններ: Հինգշաբթի Վատիկանում կոնկլավն ընտրեց Հռոմի նոր Պապ։ Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի Պապն ԱՄՆ-ից է։ Նա 69 տարեկան է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հռոմի Պապի գահակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 18-ին