Երեք ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով կա 11 վիրավոր
Հասարակություն
21:47 09/05/2025
Հայաստան

Երեք ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով կա 11 վիրավոր

Այսօր՝ մայիսի 9-ին, ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

«Վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները։

Վթարի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երեք ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով կա 11 վիրավոր